Բաժիններ՝

ՄԱԿ-ում Սիրիայի հակամարտությունից արտադրության կրած վնասը գնահատել են գրեթե 400 մլրդ դոլար

Փորձագետները Սիրիայում արդեն յոթ տարի շարունակվող հակամարտությունից արտադրության կրած վնասը գնահատել են 388 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդվում է ՄԱԿ-ի Արեւմտյան Ասիայի համար տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (ԱԱՏՍՀ) կայքում:

Գնահատականը հաշվի չի առնում մարդկանց մահերից եւ հարկադիր տեխափոխումների պատճառով որակյալ աշխատողների կորստից պատճառված վնասը:

Լիբանանյան Բեյրութում օգոստոսի 7-ին եւ 8-ին կայացել է Սիրիայից եւ այլ երկրներից 50 փորձագետների հանդիպումը ՄԱԿ-ի ԱԱՏՍՀ-ի շրջանակներում: Հանդիպման մասնակիցները քնարկել են Սիրիայի վերկականգնման միջոցառումներն այն բանից հետո, երբ երկրում ձեռք կբերվի քաղաքական կարգավորում:

Հանդիպման մասնակիցները նաեւ քննարկել են «Սիրիա, պատերազմի յոթ տարին» վերտառությամբ զեկույցը, որում գնահատվում է հակամարտության սոցիալ-տնտեսական ազդեցությունը: Այդ զեկույցը հրապարակվելու է սեպտեմբերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս