Բաժիններ՝

Ամերիկացի սենատորը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին

ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի խորհրդարանականները համաձայնության են եկել ուսումնասիրելու երրորդ երկրում միջազգային գործերի կոմիտեների մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, օգոստոսի 6-ին հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի սենատոր Ռենդ Փոլը։

«Ես ուրախ եմ հայտարարելու, որ մենք միջազգային գործերի կոմիտեի անդամներին հրավիրեցինք այցելել մեզ Վաշինգտոնում, եւ նաեւ մենք փորձում ենք հանդիպում կազմակերպել երրորդ երկրում՝ չեզոք երկրում»,- լրագրողներին հայտարարել է Փոլը՝ ամփոփելով Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ կայացած հանդիպման արդյունքները:

Նա նշել է, որ հանդիպանը երկու կողմերը «համաձայնել են, որ անհրաժեշտ է զարգացնել երկխոսությունը՝ բոլոր խնդիրները լուծելու համար, բայց այժմ գլխավոր խնդիրը հենց երկխոսության բացակայությունն է»:

Ռուսաստանցի խորհրդարանականներն օգոստոսի 6-ին Մոսկվայում հանդիպում են ԱՄՆ-ի սենատորների պատվիրակության հետ, որի կազմում, բացի Փոլից, ընդգրկվել են նաեւ Տեխասի նահանգի Օրենսդիր ժողովի Սենատի անդամ Փիտեր Գեթլերը եւ Կատոնի ինստիտուտի նախագահ Դոն Հաֆայնսը: Սա նման մակարդակի արդեն երկրորդ հանդիպումն է Մոսկվայում վերջին մեկ ամսից փոքր-ինչ ավելի ժամանակամիջոցում. մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ եւ սենատորներ հունիսի վերջին – հուլիսի սկզբին արդեն եղել են Ռուսաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս