Զարմանալի փաստեր ձմերուկի մասին

Ձմերուկը մեծ քանակով հակաօքսիդանտներ, վիտամիններ է պարունակում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ որքան ձմերուկը հասած է, այնքան օգտակար է: Հասած ձմերուկն 90 տոկոսով ջրից է բաղկացած, օգնում է պայքարել ջրազրկման, անեմիայի դեմ:

Ամրացնում է սրտի առողջությունը: Ձմերուկն  արգինին և ցիտրուլին է պարունակում: Այս ամինաթթուները լավացնում են երակների վիճակը, արյան շրջանառությունը, սիրտ-անոթային համակարգի աշխատանքը:

Օգնում է էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում: Ձմերուկի հատկությունները նման են անոթալայնիչ դեղամիջոցների ազդեցությանը, որոնք անհրաժեշտության դեպքում նշանակվում են էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում: Իհարկե, դեռևս չկան ուսումնասիրություններ, թե որքան ձմերուկ է հարկավոր օգտագործել այս խնդրի դեպքում:

Բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում: Ձմերուկը միզամուղ հատկություն ունի, օգնում է պայքարել օրգանիզմի ջրազրկման դեմ: Ձմերուկը բազմաթիվ այլ սննդարար նյութեր է պարունակում: 100 գրամ ձմերուկը պարունակում է.

Կարդացեք նաև

  • 8 գրամ ածխաջրեր
  • 6 գրամ պրոտեիններ
  • 2 գրամ ճարպեր
  • 30 կալորիա
  • գրամ բջջանյութ
  • 570 IU վիտամին A
  • 1 մգ վիտամին C
  • 112 մգ կալիում
  • 11 մգ մագնիում
  • 5 մգ երկաթ
  • վիտամիններ B1, B2, B3, B6
  • հանքանյութեր՝ ֆոսֆոր, մանգան:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս