Բաժիններ՝

Արցախցիները ցանկություն ունեն միանալու «Ես եմ» ծրագրին. Լևոն Մնացականյան

Հնարավոր է, որ հաջորդ զորակոչին Արցախի բնակիչները ևս հնարավորություն ունենան մասնակցելու «Ես եմ» ծրագրին: ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Ես եմ» ծրագրի վերաբերյալ նախնական վերլուծության արդյունքները վկայում են, որ արցախցիները ևս ցանկություն ունեն մասնակցելու ծրագրին:

«Արցախի Հանրապետությունում «Ես եմ» ծրագիրը չի գործում, քանի որ համապատասխան օրենքը ընդունված չէ: Այժմ այն ներկայացված է ԱՀ կառավարությանը: Կարծում եմ` մինչև սեպտեմբեր` Ազգային ժողովի արձակուրդից վերադառնալուց հետո առաջինը քննարկման ներկայացված կլինի հենց այդ օրենքը: Ես այն կներկայացնեմ Ազգային ժողովում: Փոփոխությունների անհրաժեշտության դեպքում դրանք կիրականացվեն և հաջորդ զորակոչից Արցախի Հանրապետությունում ևս հնարավորություն կլինի մեկնել ծառայության «Ես եմ» ծրագրով»,- ասաց ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս