Երբ է ընդեղենը վտանգավոր

Mirkrasoty.life-ը գրում է, որ ընդեղենն առողջ սննդակարգի անբաժան մասն է։ Դրանք պարունակում եք հագեցած ճարպաթթուներ, միկրոէլեմենտներ, վիտամիններ, բուսական ծագման սպիտակուցներ։ Ընդեղենն օգնում է կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, լավացնում է հիշողությունը և մի շարք այլ դրական հատկություններ ունի։ Սակայն ընդեղենը ևս կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար։ Այդ պատճառով էլ կարևոր է իմանալ, թե ինչպես են ընդեղենի տեսակներն ազդում օրգանիզմի վրա։

Նախ, հաշվի առեք այն հանգամանքը, որ ընդեղենը մեծ քանակով կալորիաներ է պարունակում (100 գրամում՝ մոտավորապես 600 կիլոկալորիա)։ Սա նշանակում է, որ ընդեղենի ցանկացած տեսակ կարելի է օգտագործել քիչ քանակով։ Դրանք կարող են նաև ալերգիա առաջացնել, հետևաբար՝ հակացուցված են անհատական անընկալունակության դեպքում։

Ինչով կարող է վնասակար լինել ընկույզը։ Ընկույզն առողջության համար կարող է վտանգավոր լինել չափից շատ օգտագործելու դեպքում։ Այդ դեպքում կարող են զարգանալ հետևյալ խնդիրները.

  • դիաթեզ
  • նշագեղձերի բորբոքում
  • աղիների գրգռվածություն
  • արյան բարձր մակարդելիություն
  • ցան բերանում
  • գլխուղեղի անոթների սպազմ։

Կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում ընկույզ օգտագործել։ Այն խտացնում է կաթը։

Կարդացեք նաև

Ինչով կարող է վնասակար լինել պնդուկը։ Պնդուկի օրվա թույլատրելի չափաքանակը 50-60 գրամ է, այն գերազանցելու դեպքում կարող եք անցանկալի հետևանքների բախվել։ Խորհուրդ տրվող չափաքանակի գերազանցումը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են.

  • նյութափոխանակության խանգարում և որովայնի գերծանրաբեռնվածություն
  • ալերգիա յուրացման անհատական անկարողության դեպքում
  • գլխուղեղի անոթների սպազմ, միգրեն
  • լյարդի և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի խանգարումներ։

Պնդկուկի մեծ քանակով օգտագործումից հարկավոր է խուսափել նաև ճարպակալման դեպքում։

Ինչով կարող է վնասակար լինել նուշը։ 100 գրամ նուշը 609 կիլոկալորիա է պարունակում։ Օրվա չափաբաժինը գերազանցելու դեպքում կարող են նկատվել մի խումբ խնդիրներ, այդ թվում.

  • ավելորդ քաշ
  • տախիկարդիա
  • նյարդային համակարգի խանգարումներ
  • ալերգիա յուրացման անհատական անկարողության դեպքում (առաջացնում է գլխապտույտ)։

Հարկավոր է խուսափել նաև չհասած պտուղների օգտագործումից։ Դրանք թթու են պարունակում, որը նույնիսկ փոքր քանակով օրգանիզմում հայտնվելու դեպքում կարող է թունավորման պատճառ դառնալ։

Ինչով կարող է վնասակար լինել մշկընկույզը։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում 3-ից ավելի մշկընկույզ չօգտագործել։ Դրա ավելորդ քանակը կարող է առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.

  • ճնշման տատանումներ
  • առիթմիա
  • սրտխառնոց
  • փսխում
  • ալերգիա
  • մկանային թուլություն
  • քնկոտություն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս