Լևոն Մարտիրոսյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո մտադիր է հեռանալ Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից . «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Լևոն Մարտիրոսյանը ցանկանում է ազատվել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Բանն այն է, որ դեռևս նշանակման ժամանակ եղել է պայմանավորվածություն, որ նախկին պատգամավորը կպաշտոնավարի մեկ տարի, այդ ընթացքում պետք է կազմակերպի երկկողմ այցեր, հետաքրքրություն առաջացնի Հայաստանում ներդրումների առումով, հայ համայնքի հետ աշխատանք տանի:
Այդ ժամկետը լրացել է, Մարտիրոսյանն իր առաքելությունը համարում է կատարած և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, որին Կանադան կներկայանա 200 հոգանոց պատվիրակությամբ, մտադիր է հեռանալ դեսպանի պաշտոնից: Մեր տեղեկություններով, նա ցանկանում է վերադառնալ Հայաստան և զբաղվել քաղաքականությամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: