ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամաններով ՃՈ մի խումբ բարձրաստիճան սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից
Հուլիսի 19-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով մի շարք պաշտոնանկություններ են տեղի ունեցել Ճանապարհային ոստիկանությունում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Էվինյանը։
Վ․Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ստեփան Նազարյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետի պաշտոնից։
Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արտակ Կարապետյանը։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության Կոտայքի հաշվառման քննական բաժնի պետ Միքայել Աֆյանը։
Աշխատանքից ազատվել է նաև Ճանապարհային ոստիկանության Արմավիրի հաշվառման քննական բաժնի պետ Կարեն Մարտիրոսյանը։
Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման քննական խմբի պետ Արմեն Վարդանյանը։
Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել են Ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման քննական խմբի պետ Արտաշես Գասպարյանը և Ճանապարհային ոստիկանության Վայքի հաշվառման քննական խմբի պետ Արթուր Մանուկյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։