«Երբ ես ավարտեմ իմ կարիերան, ես պատրաստվում եմ պատմել մեր պատմությունները». Մարսելոն՝ Ռոնալդուին
«Մադրիդի Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 9 մրցաշրջան անցկացնելուց հետո փոխեց ակումբային գրանցումը: Կրիշտիանու Ռոնալդուն արդեն Թուրինի «Յուվենթուսի» ֆուտբոլիստ է:
Ռոնալդուին հրաժեշտ են տվել ակումբի գրեթե բոլոր ֆուտբոլիստները: Ռոնալդուի մասին գրել է նաև նրա ամենամոտ ընկեր և ակումբակից բրազիլացի Մարսելոն:
«Դե ինչ ասեմ, Կրիշ: Եկել է հրաժեշտի ժամանակը: Երդվում եմ, ես չէի մտածում, որ այս օրը կգա: Այնունամենայնիվ, այս աշխարհում հավերժ ոչինչ չկա: Հուսով եմ, որ դու քեզ շատ երջանիկ կզգաս այս նոր ճանապարհորդությունում: Այս ամենը տևեց գրեթե 10 տարի: 10 տարի՝ միայն ուրախություն, լավ ֆուտբոլ, հաղթանակներ, պարտություններ և հիանալի պահեր:
Ես շատ բան սովորեցի քեզանից: Քո նվիրումն ամենաանհավատալի հատկությունն է, որը ես երբևէ տեսել եմ մարզիկի մոտ: Մաղթում եմ լավագույնը քեզ ու քո գեղեցիկ ընտանիքին:
Ես կկարոտեմ մեր՝ խաղերի վերլուծությունները: Կկարոտեմ նրան, թե ինչպես էիր դու հանգստացնում ավելի երիտասարդներին, կիսվում էիր քո փորձով ու հոգատարությամբ: Ես շատ հպարտ եմ, որ խաղացել եմ քեզ՝ բոլոր ժամանակների մեծագույն խաղացողի հետ: Եվ այդպիսի մեծագույն մարդ ես:
Երբ ես ավարտեմ իմ կարիերան, ես պատրաստվում եմ նստել բարում, գարեջուր խմել, ցույց տալ մեր լուսանկարները և պատմել մեր պատմությունները»,- գրել է Մարսելոն:
Սիրարփի Աղաբաբյան