«Այլևս ջարդվում է այն կարծրատիպը, որ ՀՀ-ում կան անձեռնմխելի անձինք և անպատժելիության մթնոլորտ». Թևան Պողոսյան

«Կա գործընթաց, և որևէ մի դեպք Հայաստանում այլևս չի համարվի փակված, կոծկված, տեղից չշարժվող»,- այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Մարտի 1-ի գործով նոր բացահայտումները, նման տեսակետ հայտնեց  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով մեղադրյալ է ներգրավվել  ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Թ. Պողոսյանը գտնում է՝ գնահատականները պետք է լինեն այն ժամանակ, երբ քննությունը կավարտվի. «Ի վերջո, մենք պետք է նաև սովորենք դառնալ արժեքների հասարակություն, եթե խոսքի ազատությունը արժեք է, ապա անմեղության կանխավարկածը նույնպես արժեք պետք է լինի։ Ես ուրախ եմ, որ այլևս ջարդվում է այն կարծրատիպը, որ ՀՀ-ում կան անձեռնմխելի անձինք և անպատժելիության մթնոլորտ։ Այս երկու երևույթի համար ես շատ ուրախ եմ»։

Մեր ճշտող հարցին էլ՝ հավանական համարո՞ւմ եք, որ Մարտի 1-ը կբացահայտվի, Թ. Պողոսյանը պատասխանեց, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա. «Ակնկալում եմ և հույս ունեմ, որ գործն ամբողջությամբ կբացահայտվի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս