Շվեդիան 12 տարի անց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է. Մունդիալ-2018
Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Շվեդիան Սանկտ Պետերբուրգում մրցեց Շվեյցարիայի հետ:
Առաջին կեսի մեկնարկում տուգանային հարվածով հանդիպման հաշիվը բացելու հնարավորություն ունեին շվեդները, բայց արդյունքի չհասան: Շվեդները լավ էին գործում պաշտպանությունում: Վիճակագրության լեզվով Շվեյցարիան առավել շատ էր տիրում գնդակին: Ի վերջո թիմերը հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Հանդիպմանը ներկա էին 64.042 երկրպագու:
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 66-րդ րոպեին, Շվեդիան առաջ անցավ հաշվի մեջ: Ֆորսբերգերի հեռահար հարվածից հետո Շվեյցարիայի դարպասապահն անզոր էր: Բաց թողած գնդակից հետո Շվեյցարիան մեծացրեց ճնշումը մրցակցի դարպասին, բայց շվեդները լավ պաշտպանվում էին: Հանդիպման վերջնամասում ևս Շվեյցարիային չհաջողվեց խուսափել պարտությունից: Շվեդիա-Շվեյցարիա՝ 1:0:
Շվեդիան քառորդ եզրափակչում կմրցի Կոլումբիա-Անգլիա զույգի հաղթողի հետ: