Բաժիններ՝

ԿԳ փոխնախարարը հրապարակել է գիտական հոդվածների ցուցակը՝ ի պատասխան բանսարկությունների

ՀՀ Կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր գիտական հոդվածների շարքը՝ ի պատասխան իր հասցեին հնչած մեղադրանքների.

«Չէի ցանկանում բանսարկությանը պատասխանել, բայց բազմաթիվ ընկերներիս խնդրանքով դնում եմ ԳԻՏԱԿԱՆ հոդվածների ցուցակը: Չեմ ակնկալում ներողություն, քանի որ միայն ուժեղ մարդն է ի վիճակի ներողություն խնդրելու: Կարծում եմ՝ այս թեմայով այլևս ասելիք չունեմ՝ անկախ նրանից, թե հետագայում ինչ բանսարկություն կլինի:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը՝ իրավական պետություն դարձնելու համար: Հակաիրավական որևէ անձ կամ երևույթ պետք է տեղ չունենա Նոր Հայաստանում:

Հ.Գ. Մի քանի հոդված էլ չեմ դնում, որ թիվը ուղիղ լինի))) Հա, չշփոթվեք, առաջինը մենագրություն է)) հոդվածներից մեկն էլ ազդեցության գործակցով»,- գրել է Հովհաննիսյանն ու հրապարակել մի քանի լեզուներով գրված հոդվածները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս