Բաժիններ՝

Իրանում բողոքի ցույցեր են անցկացվում ազգային արժույթի դեւալվացիայի դեմ

Իրանի մայրաքաղաք Թեհրանում բողոքի ցույցեր են անցկացվում ազգային արժույթի դեւալվացիայի դեմ: Այդ մասին հայտնել է BBC կորպորացիան: Ըստ նրա տեղեկատվոթյան՝ ցույցերը նախաձեռնել են ոչ մեծ առեւտրական կետերի սեփականատերերը, որոնք սկսել են փակել իրենց խանութները եւ դուրս գալ քաղաքի փողոցներ:

Ընդ որում սոցիալական ցանցերում տեղեկատվություն է հրապարակվում բողոքավորների ձերբակալումների մասին: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Քերեջ, Մեշհեդ, Բենդեր Աբաս քաղաքներում ու Քեշմ կղզում: Վերջին օրերի ընթացքում Իրանի սեւ շուկայում ազգային արժույթի փոխարժեքը (փաստացի իրական փոխարժեքը) գերազանցել է հերթական ռեկորդը եւ հասել մեկ դոլարի դիմաց 87 հազար ռիալի:

Մինչդեռ մայիսի վերջին այդ թիվը կազմում էր 65 հազար ռիալ: Միեւնույն ժամանակ պաշտոնական փոխարժեքը սահմանված է 42 հազար ռիալի մակարդակին, սակայն արժույթի փոխանակման բոլոր կետերը փակ են, ուստի առանց հատուկ թույլտվության այդ գնով դոլարի ձեքբերումն անհնարին է: Հունիսի 25-ին կառավարությունն արտահերթ խորհրդակցություն է գումարել արժութային շուկայում իրադրության նորմալացման միջոցներ ընդունելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս