Բաժիններ՝

5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը

Օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հուշամրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:

Տեղի ունեցավ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 4-րդ տուրը: Տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին միանձնյա առաջատաև Ռինատ Ջումաբաևը և ֆավորիտ Կրիշնան Սաշիկիրանը: Լարված ընթացք ունեցած պարտիայում երկու կողմերն էլ կարող էին հաղթանակ տոնել, սակայն արդյունքում պարտիան ավարտվեց հաշտությամբ: Ջումաբաևի ոչ-ոքի արդյունքից օգտվեցին Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սետուրամանը և Կիրիլ Ստուպակը, ովքեր հաղթանակներ տոնեցին և միավորներով հավասարվեցին առաջատարին:

4-րդ տուրից հետո 5 շախմատիստ վաստակել են 3.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 5 շախմատիստ առաջատարներից հետ են մնում կեսական միավորով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս