Բաժիններ՝

ԱՄՆ-ը միջուկազերծման «հատուկ առաջադրանքների» գրաֆիկ կտրամադրի ԿԺԴՀ-ին

Վաշինգտոնը մոտ ժամանակներս Փհենյանին կտրամադրի ԿԺԴՀ-ի կողմից այն խնդիրների կատարման գրաֆիկ, որոնք նախանշվել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնություններով: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:

«Կառաջադրվեն հատուկ խնդիրներ, դրանց կատարման հատուկ գրաֆիկ՝ գագաթնաժողովի համաձայնությունների իրականացման մեր տեսլականով»,- ասել է պետական պաշտոնյան մի խումբ լրագրողների հետ զրույցի ընթացքում, որոնք ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսին ուղեկցել են Ասիայի երկրներ կատարած ուղեւորության ժամանակ:

Նա չի հայտնել ամերիկյան կողմի պահանջների մանրամասները, բայց հավելել է. «Մենք արագորեն կիմանանք, թե նրանք (հյուսիսկորեացիները) մտադիր են արդյոք գործել ազնվորեն, թե՝ ոչ»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել Փհենյան: Վերջերս Սեուլ կատարած այցելության ժամանակ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի լիակատար միջուկազերծման հույս ունի 2 – 2,5 տարվա ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս