Բաժիններ՝

«Սամվել Ալեքսանյանն ուղղակի կատարող է. շաքարի գործարանը շահութաբեր չէ». Հրաչ Բերբերյան

«Մի քանի տարի առաջ հոլանդական շատ լուրջ ընկերություն փորձեց Հայաստանում 168 մլն եվրոյի ներդրում կատարել. ծրագրում և՛ ձեթի գործարանը կար, և՛ շաքարի գործարանը։ Մեր օլիգարխներից որոշների դուրը չեկավ, օգտագործեցին անձնական կապերը, ձախողեցին ծրագիրը, և հոլանդացիները հեռացան»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նա ընդգծեց՝ որոշ մարդիկ չէին ուզում, որ Հայաստանում շաքարի գործարանն աշխատի. «Այն շաքարավազը, որ դրված է, դրա պատմությունն էլ լավ գիտենք, թե ոնց է հայտնվել Հայաստանում։ Եվ փողեր լվացվեցին, և գրանտներ ստացան մարդիկ, որոնք իբր ուսումնասիրում էին շաքարի ներդրման ծրագիրը։ Աստված իրենց հետ, դրանց պատիժն էլ կգա»։

Հարցին՝ Սամվել Ալեքսանյանի՞ն նկատի ունի, նա պատասխանեց, որ Ալեքսանյանն ուղղակի կատարող է. «Այդ գործարանը կիտրոնաթթու չի կարող արտադրել, իսկ շաքարի գործարանն արդյունավետ է լինում այն ժամանակ, երբ արտադրում է կիտրոնաթթու, որը մեծ արժեք ունի, և ամենակարևորը՝ անասնակեր։ Հայաստանում տեղադրված այդ գործարանը երկուսն էլ չի արտադրում։ Եթե նույնիսկ աշխատի, շահութաբեր չի կարող լինել»։

Թե ինչու է գործարանն աշխատում, եթե շահութաբեր չէ, Բերբերյանը չի կարող ասել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս