Intel-ի ղեկավարը պաշտոնաթող է լինում
Intel կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Բրայան Կրժանիչը թողնում է իր պաշտոնը: Այդ մասին ասված է Intel-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Intel կորպորացիան այսօր հայտարարել է գլխավոր գործադիր տնօրենի եւ տնօրենների խորհրդի անդամի պաշտոնից Բրայան Կրժանիչի հեռանալու մասին»,-նշվում է մամուլի տեղեկագրում:
Կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է Ռոբերտ Սուոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: