«Մակունու» ցիկլոնի պատճառով Մերձավոր Արևելքի անապատում հազարավոր լճեր են հայտնվել
Օմանում արձանագրված ուժեղ ցիկլոններից մեկը, որը երկրում մոլեգնել է մայիսի վերջին, լճերի լայն ցանց է ստեղծել Ռուբ ալ Խալի անապատում՝ աշխարհի ամենաչորային վայրերից մեկում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
NASA-ի մասնագետները նկարահանել են անապատի արեւելյան մասի լուսանկարները՝ Օմանից ոչ հեռու, որոնցում պատկերված են հազարավոր նոր լճեր, որոնք գտնվում են ավազաբլուրների միջեւ: «Մակունուն» ցրվել է, երբ անցել է հյուսիս – արեւմուտքի ցամաքի վրայով, իսկ ջուրը կորցրել է անապատի վրա»,- ասել են NASA-ում:
Գիտնականներն այս երեւույթը համարում են բացառիկ, չէ որ անձրեւաջուրը հազվադեպ է անապատում նման կերպ կուտակվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: