Բաժիններ՝

Ասենսիոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Ինչպես հաղորդում է El Gol Digital-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին:

Ըստ պարբերականի տեղեկության՝ ֆուտբոլիստն անհանգստանում է, որ կարող է չվայելել Լոպետեգիի վստահությունը և կստանա քիչ խաղային ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ասենսիոն հայտնվել է 2018թ. Աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների թվում: Պրիմերայի 2017-18թթ. մրցաշրջանում Ասենսիոն իր հաշվին գրանցել է 6 գոլ և 8 արդյունավետ փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս