Բաժիններ՝

Աջ կոալիցիայի թեկնածու Իվան Դուկեն հաղթել է Կոլումբիայի նախագահի ընտրություններում

«Ժողովրդավարական կենտրոն» աջ կուսակցության թեկնածու, նախկին սենատոր Իվան Դուկեն հաղթում է Կուլումբիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով: Այս մասին են վկայում հունիսի 17-ին կայացած քվեարկության նախնական արդյունքները, որոնք հրապարակվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ազգային վարչության կայքում՝ քվեաթերթիկների տվյալների ամփոփումից հետո։

Այդ տվյալների համաձայն՝ Դուկեի օգտին է քվեարկել ընտրողների 53,97 տոկոսը: Նրա մրցակցին՝ Բոգոտայի նախկին քաղաքագլուխ Գուստավո Պետրոյին, որը ներկայացնում է ձախ ընդդիմությունը, պաշտպանել է 41,8 տոկոսը: Բոլորի դեմ է քվեարկել 4,2 տոկոսը: Մասնակցությունը կազմել է 53 տոկոս:

Պետրոն ճանաչել է Դուկեի հաղթանակն ընտրությունների երկրորդ փուլում:

Կոլումբիայի ընտրյալ նախագահ Իվան Դուկեն հայտարարել է «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» նախկին ապստամբական կազմակերպության հետ հաշտության համաձայնագրում ուղղումներ մտցնելու անհրաժեշտության մասին: Համապատասխան հայտարարությունը նա արել է հունիսի 17-ին՝ ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ:

«Մենք գնահատում ենք այդ հաշտությունը, որն ուղղումների կարիք ունի, եւ այդ ուղղումները կլինեն, որպեսզի իսկական զոհերը լինեն ուշադրության կենտրոնում»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս