Արցախի փոխոստիկանապետի առաջին տեղակալը խորհրդակցություն է անցկացրել
2018թ. 1-ին կիսամյակում ԱՀ ոստիկանության ղեկավարության մոտ անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն` սույն թվականի հունիսի 16-ին ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԱՀ ոստիկանության քննչական վարչության անձնակազմի հետ։
Խորհրդակցության օրակարգը նվիրված էր առ 01.06.2018թ շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վերլուծությանը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ԱՀ ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալ¸ ոստիկանության մայոր Նարեկ Գրիգորյանը։
Ըստ հիմնական զեկուցողի շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների առարկան լայն իմաստով որպես այդպիսին հանդես է գալիս մարդուն շրջապատող ողջ շրջակա միջավայրը¸ իսկ նեղ առումով՝ ինչպես բնական ռեսուրսները (ջուրը¸ օդը¸ բույսերը և այլն) այնպես էլ մարդկային գործունեության արդյունքները¸ որոնք ազդում են շրջակա միջավայրի և դրա առանձին տարրերի վրա (օրինակ¸ արգելված վտանգավոր քիմիական¸ կենսաբանական նյութերը¸ թափոները)։
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ոստիկանության ՔՎ քննիչների կողմից հարուցվել է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված 18 քրեական գործ¸ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14-ի համեմատ։
Ոստիկանության պետի տեղակալը, հանգամանալի վերլուծելով նշված քրեական գործերի նախաքննության ընթացքն ու արդյունքները, պահանջեց անշեղորեն պահպանել օրենքով սահմանված քննության ժամկետները և միջոցներ ձեռնարկել ինչպես նախաքննության օբյեկտիվության լիարժեք ապահովման¸ այնպես էլ պատճառված նյութական վնասի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներում։
ԱՀ ոստիկանություն