Ավետիք Էլոյանը կնշանակվի քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում
Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստում ներառված է քաղաքաշինության պետական կոմիտեի նոր նախագահի նշանակման հարցը:
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում կնշանակվի Ավետիք Էլոյանը:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը 2016 թվականից ի վեր զբաղեցնում էր Նարեկ Սարգսյանը: Կառավարության հունիսի 8-ի նիստում նա ազատվել էր պաշտոնից: