Ռուսաստանը և Չինաստանը խորացնելու են ինտեգրացիոն գործընթացները Եվրասիայում
Ռուսաստանը եւ Չինաստանը տրամադրված են խորացնելու ու ներդաշնակեցնելու ինտեգրացիոն գործընթացները Եվրասիայում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Խոսել ենք նաեւ Չինաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ փոխգործակցության հեռանկարների մասին: Մենք տրամադրված ենք շարունակելու եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ու ներդաշնակեցմանը, մասնավորապես, ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգորդմանը եւ այդ հիմքի վրա հեռանկարում եվրասիական մեծ գործընկերությանը միտված համատեղ ջանքերը»,-ասել է Պուտինը՝ ամփոփելով ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ Պեկինում կայացած բանակցությունների արդյունքները:
Պուտինն ընդգծել է, որ այդ ճանապարհին կարեւոր քայլ դարձավ «մայիսին Աստանայում առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ ՉԺՀ-ի միջեւ»: