Նիգերիայում առնվազն 180 կալանավոր է փախել բանտից
Նիգերիայի Նիգերի նահանգի Մինա քաղաքում առնվազն 180 կալանավորներ փախուստի են դիմել բանտից: Այդ մասին հայտնել է Daily Post թերթը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Աբդուլռահման Դանբազաուին: Թերթի տվյալներով՝ փախած բանտարկյալներից 30 հոգու հաջողվել է գտնել եւ վերադարձնել բանտ:
Նիգերի նահանգի նահանգապետ Սանի Բելոն հայտարարել է, որ նահանգի իշխանությունները կհամագործակցեն ֆեդերալ կառավարության հետ բանտերի բարեփոխման հարցում եւ «ամբողջ նահանգում բանտերի ենթակառուցվածքի բարելավման նպատակով»:
Այս պահին իշխանությունները պարզում են կալանավորների փախուստի հանգամանքները եւ պատճառները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: