Բնակիչը անկողնում շրջվել է. մեկնել է մեկ մարտական հաշվարկ
Մայիսի 31-ին, ժամը 11:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը անկողնում շրջվել է և կարող է ընկնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ս. Հ.-ին (ծնված 1941 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: