«Մեր ջանքերը կկրկնապատկենք, որ հնարավորինս շատ երկրներ արագ վավերացնեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». Արմեն Պապիկյան

Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Շաքե Իսայանը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք, նախատեսվածի համաձայն՝ 2019 թվականի ամռանը կվավերացվի ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ այս պահին համաձայնագիրը վավերացրել են Մերձբալթյան երեք երկրները՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան. «Իհարկե, սա առաջնահերթություն է մեզ համար, և հնարավորինս մենք այս հարցը մեր օրակարգում ներառել ենք, ու մեր բոլոր հանդիպումներում սա օրակարգային հարց է, ու շատ ցանկալի կլիներ, որ հնարավորինս շուտ վավերացվեր։ Համաձայնագիրն արդեն իսկ մտել է ժամանակավոր կիրարկման մեջ, և մենք հնարավորինս պետք է փորձենք, այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտել, կիրառենք Հայաստանում։ Մեր ջանքերը կկրկնապատկենք, որ հնարավորինս շատ երկրներ հնարավորինս արագ վավերացնեն այս համաձայնագիրը, բայց հասկանում ենք, որ սա նաև երկրի ներքին ընթացակարգեր է ենթադրում»։

Տեսանյութեր

Լրահոս