Ալեքսանդր Եսայանը կշարունակի զբաղեցնել ԻՏՁՄ նախագահի պաշտոնը
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համագումարի ընթացքում ԻՏՁՄ նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը:
Սա Ալեքսանդր Եսայանի չորրորդ անընդմեջ ընտրությունն է ԻՏՁՄ նախագահի պաշտոնում: Այլ թեկնածու չի առաջադրվել, համագումարի անդամները միաձայն քվեարկել են նրա օգտին: ԻՏՁՄ անդամները բարձր են գնահատել նրա կատարած աշխատանքը նախորդ երեք տարիներին, ինչպես նաև որոշել են տալ հնարավորություն Ալեքսանդր Եսայանին շարունակել 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT) Հայաստանում անցկացնելուն ուղղված աշխատանքները:
Մինչ համագումարը լրագրողների հետ զրույցում Ալեքսանդր Եսայանն, անդրադառնալով միության նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրմանը, նշեց. «Առաջադրումը բաց է, եթե ինձ առաջադրել, պատրաստ եմ շարունակել աշխատանքս այդ պաշտոնում»:
Մինչ 2015 թվականը ԻՏՁՄ-ն երկար տարիներ ղեկավարել է «Պիկսարտ» ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանը:
ԻՏՁՄ 18-րդ համագումարի բացմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հավաստիացրեց, որ ոլորտն ունի կառավարության լիակատար աջակցությունը: