Աշխարհի առաջնությանն ընդառաջ. Իսլանդիա
Ընդամենն 8 տարում Իսլանդիայի ազգային հավաքականը կարողացավ նախընտրական փուլում խմբի վերջին տեղից բարձանալ մինչև առաջին տեղ, և, արդյունքում՝ խաղալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:
Աշխարհի առջանությունում իսլանդացիները D խմբում են: Իսլանդացիների մրցակիցներն են Արգենտինան, Խորվաթիան և Նիգերիան: Իսլանդիայի հավաքականը երկրպագուների մեծ բանակ ձեռք բերեց հատկապես Եվրո-2016-ից հետո:
Եվրո 2016-ի ընթացքում իրենց հավաքականին աջակցում էին 30 հազարից ավելի իսլանդացիներ: Սա երկրի բնակչության 10 տոկոսն է: Նման մասսայական հոսք չէր եղել Եվրոպայի առաջնությունների պատմությունում:
Արդեն այսօր պարզ է, որ Իսլանդիայի բնակչության 20 տոկոսն ԱԱ-2018-ի տոմս գնելու համար հայտ է ներկայացրել: Իսլանդիայի բնակչությունը մոտ 350 հազար մարդ է: Ռուսաստան մեկնելու և տոմս գնելու համար հայտ է ներկայացրել ավելի քան 66 հազար մարդ:
Իսլանդիայի հավաքականն այս ընթացքում աչքի է ընկել ոչ միայն որակյալ ֆուտբոլով, այլև երկրպագուական նոր մշակույթով: Աշխարհի առաջնության ընթացքում իսլանդացիները խոստանում են աչքի ընկնել էլ ավելի տպավորիչ ակցիաներով:
Առհասարակ, Իսլանդիան համարվում է այս առաջնության ամենահետաքրքիր հավաքականներից մեկը: Դրա համար կան մի շարք պատճառներ:
1. Եվրո-2016-ի խմբային փուլի Ավստրիայի հետ որոշիչ խաղը դիտել է Իսլանդիայի հեռուստադիտողների 99.8 տոկոսը: Այս խաղը վարում էր մի խենթ մեկնաբան, ով իսկական ֆուրոր էր առաջացել և գրեթե կորցրել էր ձայնը եզրափակիչ րոպեներին: Ավելի ուշ պարզվեց, որ այդ մեկնաբանը պրոֆեսիոնալ մարզիչ է, ով խաղից հետո արագորեն վազել է իր թիմի խաղին:
2. Իսլանդիայում երկրպագուները և թիմերն ունեն շատ ջերմ հարաբերություններ: Խաղերից մեկ օր առաջ ակումբի գլխավոր մարզիչը հանդիպում է երկրպագուների հետ և պատմում է նրանց ամեն ինչ մեկնարկային կազմի և տակտիկայի մասին:
Իսլանդիայի հավաքականում այս ավանդույթը գործում է արդեն 4 տարի: Հանդիպումները տեղի են ունենում բարում՝ առանց մեդիայի ներկայացուցիչների և առանց ֆոտո կամ տեսանկարահանումների:
Հետաքրքիր է, որ ոչ մի անգամ այս հանդիպումների մանրամասները չեն հայտնվել մեդիայում: Իսլանդական ֆուտբոլը վերջին տարիներին կտրուկ աճ է արձանագրել: Սա կապված է այն բանի հետ, որ ֆուտբոլային ոլորտում կատարվել են լուրջ փոփոխություններ: Եթե 2000-ականների սկզբին 10 տարեկան երեխաները մարզվում էին իրենց ծնողների հետ, ապա հիմա նրանք մարզվում են թիմերում, որոնց գլխավոր մարզիչներն ունեն A կամ B մակարդակի լիցենզիա:
3. Եվրո-2016-ին մասնակցած թիմը հագեցած էր շատ հետաքրքիր և խարիզմատիկ ֆուտբոլիստներով: Օրինակ` թիմի դարպասապահը շատ հայտնի ռեժսոր է, որ նկարահանել է գովազդներ այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են IKEA-ն , Coca-Cola-ն, Icelandair ավիաընկերությունը, և այլն: Իսկ Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը մինչև նախորդ տարի շատ լուրջ զբաղվում էր ատամնաբուժությամբ. դա նրա հիմնական աշխատանքն էր:
Սիրարփի Աղաբաբյան