Բաժիններ՝

2017 թվականին Հայաստանում հանցագործությունների թիվը 8.1 տոկոսով աճել է. ՀՀ գլխավոր դատախազ

Այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանը ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Նրա խոսքով՝ 2017 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 20 285 դեպք, այնինչ նախորդ տարի 18264-ն էր. «Հանցագործությունների ընդհանուր թվի 8.1 տոկոսով աճն այլ գոծոններից բացի՝ պայմանավորաված է նաև լատենտայնության բարձր աստիճան ունեցող հարցագործությունների բացահայտման, գրանցման և հաշվառման հետ»:

Դատախազը նկատեց, որ 100 հազար բնակչի հաշվով հանցագործությունների թվի գործակցով Հայաստանը բազմաթիվ այլ պետությունների շարքում ակնհայտ շահեկան դիրքում է գտնվում.

«Եթե Հայաստանում այն 681 է կազմում, ապա Ղազախստանում՝ 1754, Ռուսաստանում՝ 1402, Ուկրաինայում՝ 1238, Մոլոդովայում՝ 1003, Բելառուսում՝ 909»:

Ա. Դավթյանի խոսքով՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 16.7 տոկոսով, իսկ ծանր հանցագործությունների դեպքերը՝ 11.4 տոկոսով.

«25.8 տոկոսով նվազել են սպանությունների դեպքերը: 100 հազար բնակչի թվով սպանությունների թիվը մեր երկրում կազմել է 1.6՝ այն դեպքում, երբ 1995- 2016 թվականներին նույն թիվը միջինում կազմել է 2.3: 36 տոկոսով նվազել են նաև սպանության փորձերի դեպքերը, 3 տոկոսով՝ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու, 13 տոկոսով՝ ավազակության, 28.9 տոկոսով՝ բնակարանային գողության դեպքերը: Սրանք վերջին 10-11 տարում ամենացածր ցուցանիշներն են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս