Մահացել է ամերիկացի դերասանուհի Պատրիցիա Մորիսոնը. NYT
103 տարեկան հասակում վախճանվել է մյուզիքլի եւ կինոյի ամերիկացի դերասանուհի Պատրիցիա Մորիսոնը: Այդ մասին մայիսի 20-ին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով դերասանուհու ընտանիքի մերձավորներից մեկին:
Հրատարակության տվյալներով՝ դերասանուհին մայիսի 19-ին մահացել է բնական պատճառներից: Պատրիցիա Մորիսոնի դեբյուտը կայացել է Բրոդվեյում 1933 թվականին, իսկ 1938 թվականին դերասանուհին պարտավորագիր է ստորագրել Paramount Pictures կինոստուդիայի հետ:
Նա լայն ճանաչում է ստացել «Համբուրիր ինձ, Քեթ» (1948 թ.) բրոդվեյյան մյուզիքլում խաղացած դերից հետո, իսկ կինոհանդիսատեսները Պատրիցիա Մորիսոնին հիշում են «Շեռլոք Հոլմս. սպանության նախերգանք» (1946 թ.) ֆիլմում միսիս Հիլդա Քորթնիի դերով:
Պատրիցիա Մորիսոնը վերջին անգամ էկրանին հայտնվել է 1989 թվականին «Ուրախ ընկերակցություն» (1982-1993 թթ.) կատակերգական սերիալի էպիզոդներից մեկում: Դերասանուհին երբեք ամուսնացած չի եղել եւ ժառանգներ չի թողել:
Patricia Morison, 103, Dies; Broadway’s First Kate to Be Kissed https://t.co/9AFiFqMQvL
— The New York Times (@nytimes) May 20, 2018