NASA-ն հրապարակել է Արեգակի նոր պատկերը
NASA-ն հրապարակել է Արեգակի նոր պատկերը: Լուսանկարն արվել է մայիսի կեսերին Արեգակնային դինամիկայի դիտարանի (SDO) արբանյակով:
Լուսանկարը կազմվել է տարբեր պատկերներից՝ էքստրեմալ ուլտրամանուշակագույն լույսի օգտագործմամբ՝ ալիքի տարբեր երկարությամբ:
Դրա շնորհիվ պատկերը ներկվել է մանուշակագույնով: Լուսանկարում նաեւ երեւում են Արեգակի ակտվիության տիրույթները. նկատվում են մագնիսական դաշտի ուժային գծերի փիրուզագույն աղեղները, հաղորդե է ՌԻԱ Նովոստին: