Բաժիններ՝

«Ռոնալդուն պատրաստ է 120 տոկոսով». Զինեդին Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մարզավիճակի մասին:

«Ռոնալդուն պատրաստ է 120 տոկոսով: Նրա հետ ամեն ինչ կարգին է: Երբ Կրիշտանուն 102 տոկոսով է պատրաստ, ես բավարարված եմ:

Դուք կարող եք ասել, որ Բեյլը վերջին խաղերում սկսել է իրեն լավ դրսևորել, քանի որ գոլեր է խփել: Նա շատ լավ է աշխատում մարզումներին: Կարևորն այն է, որ բոլորը լավ մարզավիճակում են: Ինձ հուզում է միայն դա»,- նշել է Զիդանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս