Արայիկ Բաղդադյանը նշանակվել է ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնն է ստանձնել Արայիկ Բաղդադյանը:
Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: Վերջինիս վերանշանակելու որոշումը կայացվել է ըմբշամարտի ֆեդերացիայի և Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի շահերը հաշվի առնելով:
Բաղդադյանը առողջական խնդիրների պատճառով 2018 թվականի հունվարի 1-ից դադարեցրել էր իր գործունեությունը ֆեդերացիայում: