Բաժիններ՝

Ճապոնիայում ծերությունից սատկել է աշխարհում առաջինը կլոնավորված կովը

Ճապոնիայի Իսիկավայի պրեֆեկտուրայում այս շաբաթ ծերությունից սատկել է աշխարհում առաջինը կլոնավորված կովը: Այս մասին հայտարարել են տեղական իշխանությունները: Նշվում է, որ Նոտո անունով կովը 19 տարեկան 10 ամսական էր: Իշխանությունների տեղեկատվությամբ՝ կենդանին չէր տառապում ոչ մի կարգի հիվանդությունից, իսկ մահը վրա է հասել բնական պատճառներով:

Նոտոն, որը ծնվել է 1998 թվականի հուլիսին, կլոնավորվել է Կինդայի համալսարանի մասնագետների կողմից, որոնք օգտագործել են չափահաս առանձնյակի ցողունային բջիջներ: Դրա կլոնավորման ժամանակ կիրառվել են նույն տեխնոլոգիաները, ինչ որ 1996 թվականին հռչակավոր Դոլլի ոչխարն ստեղծելիս:

Նոտոն երկու կլոնավորված կովերից մեկն էր: Նրա հետ մեկտեղ ծնվել է եւս մեկը, որը տակավին ողջ է եւ ապրում է նույն արգելոցում, ինչ, որ սատկած Նոտոն: Երկու կովերն էլ իրենց կյանքում նաեւ սերունդ են տվել: Սովորական կովերի կյանքի միջին տեւողությունը կազմում է շուրջ 20 տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031