Բաժիններ՝

Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը մայիսի 17-ին Գազայի հատվածի հյուսիսային մասում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին ի պատասխան հրեական պետության դիրքերի գնդակոծման:

«Մեր կործանիչները ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական թիրախներ են խոցել Գազայի հատվածի հյուսիսային մասում: Դրանցից չորսը պատկանում են ահաբեկիչների ռազմական համալիրին, եւս երեքը կապված են զենքի արտադրության հետ: Գրոհն իրականացվել է ի պատասխան Սդերոտ իսրայելական քաղաքի գնդացրային գնդակոծման եւ օրվա ընթացքում մեր ուժերին գնդակոծելու հետ կապված մի քանի միջադեպերի»,- գրել է բանակի մամուլի ծառայությունը Twitter-ում:

Գազայի հատվածում մայիսի 14-ին բողոքի ակցիաներ են սկսվել Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի եւ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ֆոնին: Իսրայելացի զինվորները կրակ են բացել բողոքի ակցիաների մասնակիցների վրա, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 61 պաղեստինցի, տուժածների թիվը հասել է 2,8 հազարի: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս