Բաժիններ՝

Աշխարհում առաջին անռելս էլեկտրագնացք են փորձարկում Չինաստանում

CRRC չինական ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին անռելս էեկտրագնացքը: Տեսանյութում կադրեր են ցուցադրված Չժուչժոու քաղաքում գնացքի փորձարկումներից:

Էլեկտրագնացքը մշակված է որպես մետրոյի ավելի էժան ու նվազ էներգատար այլընտրանք, որը կօգնի ճանապարհները բեռնաթափել Չինաստանի խտաբնակ շրջաններում: Հասարակական տրանսպորտի նոր միջոցն օգտագործում է լիթիումատիտանային մարտկոցներ, որոնք 25 կիլոմետր վազք են ապահովում, ընդ որում՝ գնացքը կարող է զարգացնել ժամում մինչեւ 70 կիլոմետր արագություն: Փոխադրամիջոցը շարժվում է «վիրտուալ ռելսերով», ուստի կարող է կիրառվել ընդհանուր օգտագործման ճանապարհներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս