Ձեռքերը ծակծկում են, թմրում. դա կարող է վկայել վտանգավոր հիվանդության մասին

Եթե ձեռքերը պարբերաբար թրմրում են, ծակծկում, ցավում, հարկավոր է զգույշ լինել: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս նշանները կարող են վկայել դաստակային թունելի համախտանիշի մասին: Սա նևրոլոգիական հիվանդություն է, որի զարգացման հավանականությանը նպաստում են մի շարք գործոններ: Առավել տարածված գործոններից են հորմոնալ փոփոխությունները հղիության ընթացքում, գենետիկ գործոնները, վահանաձև գեղձի հորմոնների անհավասարակշռությունը, դիաբետը, ռևմատոիդ արթրիտը: Բուժում չստանալու դեպքում այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Կայքի հաղորդմամբ՝ իմբիրը մի շարք բուժիչ հատկություններ ունի, այդ թվում՝ հակաբորբոքային ազդեցություն:

Բաղադրիչներ

  • էվկալիպտի 5 տերև
  • 2 ճաշի գդալ իմբիր
  • անանուխի 5 տերև
  • 1 բաժակ ջուր:

Պատրասման եղանակը: Ջուրը մյուս բաղադրիչների հետ եռացրեք: Սառելուց հետո դրեք սառնարանը: Խառնուրդը դրեք ձեռքի այն հատվածին, որն ամենաշատն է ցավում: Կարող եք նաև եթերային յուղ օգտագործել:

Կարդացեք նաև

Այս խնդրի դեմ պայքարի լավագույն տարբերակներից մեկը սնունդն է: Ընտրեք մթերք, որը հարուստ է B6 վիտամինով՝ շագանակագույն բրինձ, կարտոֆիլ, հավի կրծքամիս, բանջարեղեն, բանան:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս