Ձվարաններ․ նշաններ, որոնց պետք է ուշադիր լինի ցանկացած կին

Ձվարանների քաղցկեղը քրոնիկ հիվանդություն է, որը կանանց շրջանում մահացության տարածված պատճառներից է։ Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հիմնական խնդիրն այն է, որ այս հիվանդությունը բավական դժվար է հայտնաբերել վաղ շրջաններում, ինչի հետևանքով ոչ բոլոր հիվանդներն են ժամանակին բուժօգնություն ստանալու հնարավորություն ունենում։

Հիվանդության զարգացման դեպքում նկատվում են նշաններ, որոնք պետք է զգուշացնեն բոլոր կանանց։ Ձվարանների քաղցկեղի դեպքում կարող են նկատվել․

  • որովայնի փքվածություն
  • ցավեր որովայնի ներքևի հատվածում
  • նյութափոխանակության հաճախակի խանգարում
  • հաճախակի միզարձակում
  • անոմալ արյունահոսություն
  • քրոնիկ հոգնածություն
  • քաշի անսպասելի կորուստ։

Հիվանդության զարգացման ռիսկի հիմնական գործոնը գենետիկ նախատրամադրվածությունն է։ Սակայն դա միակը չէ։ Հիվանդության զարգացման պատճառ կարող են դառնալ նաև սովորությունները կամ արտաքին միջավայրի գործոնները։ Հիվանդության առաջացման հավանականությունը մեծացնում են հետևյալ գործոնները․

  • 50 տարեկանից բարձր տարիք
  • անպտղության բուժում դեղամիջոցներով
  • հորմոնալ թերապիայի օգտագործում
  • ալկոհոլի և ծխախոտի չարաշահում
  • ճարպակալում։

Հիվանդության զարգացումը կանխարգելելու համար հարկավոր է պարբերաբար այցելել գինեկոլոգի և հրաժարվել վնասակար սովորություններից։ Ժամանակին ախտորոշումը չափազանց կարևոր նշանակություն ունի հիվանդությունը բուժելու համար։

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս