Բաժիններ՝

Թրամփն Իրանի դեմ խիստ պատժամիջոցներ է խոստացել ամենամոտ ժամանակներս

Վաշինգտոնն Իրանի դեմ սահմանափակիչ խիստ միջոցներ կկիրառի ամենամոտ ժամանակներս եւ Թեհրանին խուրհուրդ է տալիս չվերսկսել ակտիվությունը միջուկային ոլորտում, այլ սկսել կոնսուլտացիաներ, այլապես իր դեմ միջոցներ կձեռնարկվեն:

Մայիսի 9-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Միացյալ Նահանգների կառավարության՝ Վաշինգտոնում կայացած նիստում, նրա ելույթի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը,:

«Մենք դուրս եկանք սոսկալի, սոսկալի համաձայնագրից, որը չպետք է կնքվեր: Եվ մենք կսահմանենք պատժամիջոցներ, որոնք կմտնեն այն պատժամիջոցներից առավել կոշտերի շարքը, որոնք մենք երբեւէ սահմանել ենք այդ երկրի դեմ: Դրանք ուժի մեջ կմտնեն շատ շուտով»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը: Նրա խոսքով՝ նշված սահմանափակումներն «արդեն մեծավ մասամբ պատրաստ են»: «Այնպես որ մենք կա՛մ կունենանք գործարք, որն իսկապես լավը կլինի խաղաղության համար, կա՛մ ոչ մի գործարք էլ չի լինի,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031