Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին կհանձնի լրտեսության մեջ կասկածվող երեք ամերիկացիներին

ԿԺԴՀ-ի իշխանությունները Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահի բանակցությունների նախաշեմին պատրաստվում են Վաշինգտոնին հանձնել երեք ձերբակալված ամերիկացի քաղաքացիներին: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը:

Ըստ գործակալության տեղեկությունների՝ Հարավային Կորեայից սերված ամերիկացիներին աշխատանքային ճամբարից բերել են Փհենյանի ծայրամասում գտնվող հյուրանոց եւ պատրաստվում են հանձնել ԱՄՆ-ին:

Բոլոր երեքին էլ ձերբակալել են լրտեսության եւ «թշնամական գործողությունների» մեղադրանքներով: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն մայիսի 2-ին հասկանալ է տվել, որ շուտով նորություններ կլինեն ԿԺԴՀ-ում կալանավորված ամերիկացների վերաբերյալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս