Բաժիններ՝

Հանրային հեռուստաընկերության մոտակայքում գտնվող գազատար խողովակից հրդեհ է բռնկվել

Ապրիլի 27-ին, ժամը 21:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Հովսեփյան փողոցում` Հանրային հեռուստաընկերության մոտակայքում գտնվող գազատար խողովակից հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գևորգ Հովսեփյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է գազատար խողովակից արտահոսած գազը և էլեկտրական մալուխ (մոտ 2 գմ):

Հրդեհը մարվել է ժամը 21:24-ին: Տուժածներ չկան:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30