Բաժիններ՝

Վանաձորում ծեծի են ենթարկել Արթուր Սաքունցի 15-ամյա որդուն. 1in.am

1in.am-ը գրում է, որ երեկ Վանաձորում տհաճ միջադեպ է տեղի ունեցել իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի 15-ամյա որդու՝ Միքայել Սաքունցի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ ներկայացող մի քանի անհայտ երիտասարդների միջև։ Մասնավորապես, «12 աթոռ» սրճարանում այդ անձինք վիրավորել են Արթուր Սաքունցի որդուն, որից հետո միջադեպ է  սկսվել։  Հանդիպման ներկաները, սակայն, միջամտել են և կանխել ծեծը։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ այս օրերին թափ հավաքած շարժումը, որը Վանաձորում հատկապես նոր որակ էր ստացել, վերջին օրերին Վանաձորի հարթակից հնչեցված տեսակետները, խոսքը էականորեն տարբերվում էին Երևանի հարթակից հնչող խոսքին։ Մասնավորապես, վերջին օրերին Վանաձորի հարթակից ելույթ էր ունենում՝ ով ցանկանար, անում էին այնպիսի կոչեր, թե գնալու են Բաքուն գրավեն, կամ վանկարկում էին «Սասնա ծռեր», «Ազատություն Սասնա ծռերին» և այլն։

Շարժմանը առաջին օրվանից միացած երիտասարդներն էլ այդ օրը հանդիպման են հրավիրել ՔՊ-ի Վանաձորի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանին, որպեսզի ճշտեն իրենց հետագա անելիքերը և առհասարակ  հստակեցնեն, պարզեն Վանաձորի և Երևանի հարթակից հնչեցվող ելույթների տարբերությունը, հակասությունները։

ՔՊ-ի Վանաձորի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը հանդիպում է երիտասարդների հետ։ Արամ Խաչատրյանը գնում է սրճարան, որի հետևից սրճարան են մտնում նաև ինչ-որ անծանոթ տղաներ և ներկայանում որպես ՔՊ գրասենյակի անդամներ։ Մինչդեռ միջադեպին ականատեսներից մեկը մեզ պատմեց, որ նրանց երբեք Վանաձորում չեն տեսել։ Այն պահին, երբ երիտասարդները փորձել են Արամին ներկայացնել իրենց օրակարգը,  այդ տղաներից մեկը, իմանալով, որ Միքայել Սաքունցը Արթուր Սաքունցի որդին է, սկսում է միջամտել, թե՝ դու ով ես, այ տղա, դու պատրա՞ստ ես Բաքվի համար կյանքդ տալ և այլն։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս