![](/banners/BeFunky-design.jpg)
Խամենեին կոչ է արել մուսուլմանական երկրներին՝ միավորվել ԱՄՆ-ի դեմ
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/931527.jpg)
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ մուսուլմանական բոլոր երկրները պետք է միավորվեն ԱՄՆ-ի դեմ: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը:
«Իրանը հաջողությամբ դիմակայում է ԱՄՆ-ի եւ մյուս գոռոզամիտ տերությունների բռնակալությանը: Մենք կշարունակենք պայքարել»,-հայտարարել է Խամենեին: Հոգեւոր առաջնորդը նշել է, որ «մուսուլմանական բոլոր երկրները պետք է միավորվեն Ամերիկայի եւ բռնացող մյուս երկրների դեմ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: