Բաժիններ՝

Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի ղեկավարները միասին ծառ կտնկեն ի նշան հաշտության

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը միասին ծառ կտնկեն, որը կդառնա երկու պետությունների միջեւ հաշտության եւ հարաբերությունների հաստատման խորհրդանիշը:

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 26-ին այս մասին լրագրողներին հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավար Իմ Չժոն Սոկը։

«Կեսօրին մոտ երկու ղեկավարները ծառ կտնկեն ի նշան այն բանի, որ ձգտում են հաշտության ու բարգավաճման»,- ընդգծել է նա:

Հուշատախտակին, որը կկանգնեցվի ծառի կողքին, կփորագրվի «Այստեղ արմատներ են արձակել Հաշտությունն ու Բարգավաճումը»:

Հարավային Կորեայի նախագահի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդի միջեւ պատմական հանդիպումը պետք Է կայանա ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանային կետում: Կիմ Չեն Ընին Հարավային Կորեայի հետ գագաթնաժողովի ընթացքում կուղեկցի նրա քույրը՝ Կիմ Յո Չժոնը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30