«Հանրապետություն» կուսակցությունն իր բոլոր ուժերով եւ հնարավորություններով մասնակցելու է բողոքի ակտիվ գործողություններին
«Հանրապետություն» կուսակցությունը հատարարություն է տարածել, որում ասված է.
««Հանրապետություն» կուսակցության անդամներ եւ համակիրներ,
Ապրիլի 25-ին, ժամը 10:30-ին հավաքվում ենք Երեւանի Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ։
Պայքարի այս փուլում, երբ դրված է Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության հարցը, «Հանրապետություն» կուսակցությունն իր բոլոր ուժերով եւ հնարավորություններով մասնակցելու է բողոքի ակտիվ գործողություններին»։