«Մարդիկ սխալ մարդկանց են լսում, դրա համար էլ Թրամփը նախագահ է». Յուրգեն Կլոպ
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է քաղաքականության մասին:
– Մարդիկ ձեզ շատ են լսում:
– Գիտեք, հենց խնդիրը հենց այդտեղ է: Մարդիկ հաճախ լսում են սխալ մարդկանց: Դրա համար էլ աշխարհում կատարվում է այն, ինչ մենք տեսնում ենք: Դրա համար էլ Թրամփը նախագահ է: Թրամփը դարձավ նախագահ՝ չնայած, որ կան շատ արժանի այլ մարդիկ:
– Իսկ ի՞նչ եք մտածում Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունից դուրս գալու մասին:
– Բրեքսիտը բոլոր խնդիրները լուծումը չէ: Ես արդեն խոսել եմ այդ մասին: Եվրոպական միությունն իդեալական չէ: Բայց այն ավելի լավն է, քան առաջ:
Սիրարփի Աղաբաբյան