ՊՆ-ն հերքում է զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու լուրերը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է շրջանառվող լուրերը զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Araratnews.am կայքում տեղ գտած` «Ահազանգ. սկսել են ցուցակագրել մինչև 60 տարեկան տղամարդկանց» վերնագրով նյութի վերաբերյալ պարզաբանում. նշված նյութը բացարձակ ապատեղեկատվություն է: Որևէ զինկոմիսարիատում որևէ ցուցակագրում չի կարող իրականացվում: Հակառակ դեպքում խնդրում եմ ՀՀ ՊՆ-ը ներկայացնել համապատասխան ապացույց»,- գրել է Հովհաննիսյանը: