Բաժիններ՝

«Արսենալը» բանակցել է Էնրիկեի հետ. վերջինս պահանջել է այնպիսի աշխատավարձ, ինչպիսին Վենգերինն է

«Զինագործների» համար սկսվում է մեծ ծախսերի ժամանակը: «Արսենալն» արդեն ակտիվորեն զբաղվում է Արսեն Վենգերի փոխարինողի որոնումներով:

«Զինագործները» սկսել են բանակցությունները «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ: Իսպանացին շատ կողմնակիցներ ունի լոնդոնյան ակումբի ղեկավարությունում, սակայն Էնրիկեի պահանջները կարող են «վախեցնել» «Զինագործներին»:

Ինչպես հայտնի է դարձել The Independent-ին, Էնրիկեն «Արսենալից» պահանջել է նույնքան աշխատավարձ, ինչքան տվյալ պահին ստանում է Արսեն Վենգերը: Ակումբում բոլորը չեն, որ համարում են այդպիսի պահանջներն ադեկվատ: Վենգերը ստանում է շաբաթական 182 հազար եվրո: Աշխատավարձի չափով ԱՊԼ-ի մարզիչների մեջ նա գրավում է 4-րդ տեղը:

Էնրիկեն գլխավորել է «Բարսելոնան» 2014-17թթ., որի ընթացքում կատալոնացիների հետ հասել է Ոսկե թրեբլի: Վենգերն «Արսենալում» է 1996 թվականից: Նրա ղեկավարությամբ «Զինագործները» հաղթել են 3 Պրեմիեր լիգա, 7 Անգլիայի գավաթ և 7 անգլիական Լիգայի գավաթ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս