Արցախի ոստիկանության գնդապետը մի շարք հանձնարարականներ է տվել
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված 2018թ 1-ին կիս ամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն՝ ԱՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը սույն թվականի ապրիլի 20-ին օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի¸ ինչպես նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների անձնակազմի հետ։
Խորհրդակցության օրակարգը նվիրված էր «Պարտապան ֆիզիկական անձանց հետախուզական գործերով տարվող աշխատանքների» քննարկմանը։
Զեկույցներով հանդես եկան ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի պետը և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների պատասխանատուները։
ԱՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետը վերլուծելով զեկույցները¸ մի շարք առանցքային ուղղություններով հանձնարարեց էլ ավելի ակտիվացնել պարտապան ֆիզիկական անձանց հետախուզական գործերով տարվող աշխատանքները և ակտիվ համագործակցություն իրականացնել ինչպես տեղամասային տեսուչների և ոստիկանության մյուս ստորաբաժանումների¸ այնպես էլ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և հետախուզվողների հարազատների շրջանում։
Արցախի ոստիկանություն