Բաժիններ՝

ՉԺՀ-ն մարտական հրաձգությամբ զորավարժություններ է սկսել Թայվանի նեղուցում

ՉԺՀ-ի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերն ապրիլի 18-ին 2016 թվականից ի վեր առաջին անգամ մարտական հրաձգությամբ զորավարժությոններ են սկսել Թայվանի նեղուցում: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի կենտրոնական հեռուստատեսությունը:

Ներկա պահին առկա տեղեկատվության համաձայն, վարժանքներն սկսվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 04:00-ին) եւ կտեւեն մինչեւ ապրիլի 19-ի կեսգիշեր: Այլ մանրամասնություններ առայժմ չկան:

ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր Թայվանի գործերի գրասենյակի ղեկավար Լյու Ցզեն, մեկնաբանելով ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի վարժանքները, հայտարարել է, որ իրենց նպատակը «Չինաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովումն է»:

Ավելի վաղ South China Morning Post հրատարակությունը, վկայակոչելով իրազեկ զինվորական աղբյուրներ, հայտնել է, որ ռազմածովային վարժանքները, որոնք ՉԺՀ-ն մտադիր է ապրիլի 18-ին անցկացնել Թայվանի նեղուցի ջրատարածքում, կարելի է առաջին հերթին դիտել որպես ազդանշան Թայվանին առ այն, որ անհրաժեշտ է պահպանել «մեկ Չինաստանի» սկզբունքը, ինչպես նաեւ որպես աջակցություն Մոսկվային՝ Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ նրա դիմակայությունում լարվածության աճի կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս