Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները հանրահավաք անցկացրեցին Հանրապետության հրապարակում

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցներն ապրիլի 17-ին հանրահավաք անցկացրեցին Հանրապետության հրապարակում:

Անդրադառնալով կոնկրետ գործողություններին՝ Փաշինյանը նշեց, որ իրենք որդեգրել են ցանցային մեթոդ, իսկ շարժման տանող ուժը յուրաքանչյուր քաղաքացին է: Նրա խոսքով՝ շարժումն ունի մեկ առաջնորդ, որը յուրաքանչյուր քաղաքացին է: Փաշինյանը շեշտեց, որ իրենք այդ քայլերով պատրաստվում են իրականացնել ոչ բռնի թավշյա հեղափոխություն: Նա հայտնեց նաև, որ պատրաստվում են ձևավորել շարժման ղեկավար կոմիտեներ, որոնք կգործեն հանրապետության տարբեր վայրերում:

«Պարտադիր չէ Ֆրանսիայի հրապարակում գիշերելը: Կարծում եմ, որ շարժման մասնակիցները վաստակել են այս օրը տանը գիշերելու իրավունքը»,- նշեց ԱԺ պատգամավորը:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով նշեց, որ օրվա ընթացքում գործողություններ են իրականացրել, սակայն երբեմն կարծիքներ են հնչել, թե կա այնպիսի տրամադրություն, թե գործողությունների ընթացքում միայնակ են եղել: Գրիգորյանը վստահեցրեց, որ դա այդպես չէ: «Բոլորս պահպանում ենք խաղաղ ցույցերի և հանրահավաքների սկզբունքները և դրանք չեն խախտվում: Որևէ մեկը եթե բռնության է դիմում, պետք է նրան մեկուսացնել, չթողնել, որ նման գործողություններ իրականացնի: Պետք է կատարել այն ամենը, ինչը համապատասխանում է խաղաղ անհնազանդության պայքարի սկզբունքներին»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը:

Ելույթներով հանդես եկան նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Տիգրան Ավինյանը:

Հանրահավաքն ավարտվեց երթով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30